Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր N1

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր N1

Լույս է տեսել «ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագրի առաջին համարը:

Ստորև ներկայացնում ենք ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ Գագիկ Միրիջանյանի խոսքը:

 

Սիրելի ընթերցող,


«Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիրը թողարկելով, Հայաստանի առողջապահական ոլորտում հրապարակվող պարբերականների շարքում փորձելու ենք նոր խոսք հաղորդել։ «Սալուտեմ» ամսագրում անդրադառնալու ենք առողջության ոլորտում նոր ձեռքբերումներին, կատարված բժշկական միջամտություններին, բժշկագիտական ոլորտում նոր նվաճումներին և հայտնագործություններին։ Ամսագիրը հասանելի է լինելու բժիշկներին, ինչպես նաև բժշկության ոլորտին հարող այն մասնագետներին, ովքեր իրենց մասնագիտական քայլերն են կատարում վերոնշյալ ոլոտներում։


Խորագրում կներառվեն մարդու առողջությանը և առողջության վրա ազդող գործոններին վերաբերող փաստեր, օգտակար խորհուրդներ։ Անդրադարձ կլինի շարունակական մասնագիտական զարգացմանը (ՇՄԶ), սպասվելիք և կայացած գիտաբժշկական միջոցառումներին։


Ամսագիրը միտված է ներգրավել այն լսարանը, որը հետաքրքրված է առողջ ապրելակորպով։ Այն կարող է լինել ուղեցույց երիտասարդների և տնային տնտեսուհիների համար։


Առաջիկայում «Սալուտեմ» ամսագրի խմբագրակազմը կթողարկի նաև գիտաբժշկական և այլ ուղղվածության նոր բժշկական պարբերականներ։ Ներկայում իրականացվում են աշխատանքներ՝ այդ ամենն իրականացնելու։


«Սալուտեմ» ամսագիրը կդառնա Ձեր սեղանի և առօրյայի անբաժանելի մասը, քանի որ առողջությունը մեծագույն արժեք է և՛ անհատի, և՛ հասարակության համար։ 

 

«Սալուտեմ» ամսագիր «Սալուտեմ» ամսագիր

 

 

ՍԱԼՈՒՏԵՄ N1

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 80.110.975470
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ